19:38 31 մայիսի, 2020Երգչուհի Լիլուն, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամառային վառ կերպարում։

Instagram-այն էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ավտոմեքենայի մեջ։ Նա արձակել է վառ երանգի վարսերը, ընդգծված շպար ընտրել։ Երգչուհին կրում է ամառային շապիկ, ինչն էլ համադրել է զարդերի հետ։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին նշել էր, որ իրենք էլ դեռ չգիտեն երեխայի սեռը։ «Դուք արդեն ինձ 1000-ից ավել նամակ եք ուղարկել՝ աղջիկ, թե տղա։ Բայց մենք էլ դեռ չգիտենք»,- հրապարակումը մակագրել էր նա։
