Նեղ գոտկատեղ, ոճային հագուստ․ Աստղիկ Սաֆարյանի նոր լուսանկարները

20:48   31 մայիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, ով այժմ գտնվում է Իսպանիայում, նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ լայն, գոտկատեղը բարձր տաբատ, կարմիր տոպ։ Կերպարն ամբողջացրել են կարմիր բարձրակրունկ երկարաճիտները, արեւային մեծ ակնոցը, որին ամրացված է ոսկեգույն մեծ շղթա։

Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը կապույտ շապիկ էր կրում եւ ջինսե բաճկոն։ Աստղիկ Սաֆարյանն արձակել էր մազերը, հետաքրքիր նախշերով դիմակ էր կրում։ Երգչուհին դիմահարդարված չէր։ «Կարանտին, օր 73»,- հրապարակումը մակագրել էր նա։

Գլխավոր լուսանկարը՝ gorrobertovich



© NEWS.am STYLE