«Կցանկանա՞ք, որ ժամանակը կանգ առնի հենց այս պահին»․ Հասմիկ Խոջյանի քնքուշ լուսանկարը

22:46   31 մայիսի, 2020

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը վառ կարմիր բլուզ ու ջինսե տաբատ է կրում։ Նա գանգուր մազերով է ու նախապատվություն է տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղ եւ մատանիներ։ Հրապարակմանը կից Հասմիկը հարց է ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Կցանկանա՞ք, որ ժամանակը կանգ առնի հենց այս պահին»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Երջանիկ մարդ»,- հրապարակման մեկնաբանություններում դերասանուհին այս հեշթեգն էր օգտագործել։



© NEWS.am STYLE