«Չուկ-չակ-չարակ-չակ, գնացքն է սլանում…»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը

23:33   31 մայիսի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր, հումորային լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել գնացքում։ Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Չուկ-չակ-չարակ-չակ, գնացքն է սլանում…»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը կերպարանք էր ընդունել մեծ ծաղկի հետեւում։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Ձեզ լուրջ պահեք: Կարողա պատահի` մեզ հետեւում են…»։ Հետեւորդներն անմիջապես արձագանքել են եւ մի լավ ծիծաղել։



© NEWS.am STYLE