«Ես ոչ ոքի չեմ խլել». Պետրոսյանի երիտասարդ կինը հեյթերներին «հրեշ» է անվանել

12:06   1 հունիսի, 2020

Կատակերգու Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, համացանցի օգտատերերին հանգիստ չի տալիս։ Հեյթերներն առիթը բաց չեն թողնում արտիստի երիտասարդ օգնականին նախատելու համար այն պատճառով, որ նա Պետրոսյանին խլել է ընտանիքից։ Միայն թե Տատյանան ամուսնու արարքների համար պատասխանատվությունը հանում է իր վրայից եւ կարծում, որ ոչ մի բանում մեղավոր չէ ու մշտապես բանավեճի մեջ մտնում հեյթեների հետ։

«Խորապես համոզված եմ՝ բոլորը կհատուցվեն ըստ վաստակի։ Նույնիսկ այն հրեշները, որոնք երեք ռուբլու դիմաց ինձ հորդորներ են կարդում։ Կյանքը մեկ անգամ չի ցույց տվել, որ բումերանգը ճշտորեն աշխատում է, իսկ որ ամենակարեւորն է՝ ես մաքուր եմ ինքս իմ առաջ. երբեք ոչ ոքի ոչ մի տեղից չեմ խլել»,- հայտարարել է Պետրոսյանի 30-ամյա կինը։

Շատ հետեւորդներ Տատյանային հիշեցրել են 67-ամյա Ելենա Գրիգորեւնայի եւ նրանց երջանիկ ամուսնության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ տղամարդիկ այդքան հասուն տարիքում հազվադեպ են հեռանում ընտանիքից։ Իհարկե, գտնվել են նաեւ այնպիսիք, որոնք պաշտպանել են Պետրոսյանի նախկին օգնականին. իբրեւ կատակերգուն ու Ստեպանենկոն արդեն վաղուց միասին չէին ապրում, եւ նրանց միությունն ավելի շատ խաղ էր հանրության առաջ, քան միմյանց սիրող մարդկանց իրական հարաբերություններ։

Աղբյուրը՝ StarHit



© NEWS.am STYLE