«Отпетые мошенники» խմբի նախկին մենակատարը որպես տաքսու վարորդ է աշխատում

13:11   1 հունիսի, 2020

Երգիչ, «Отпетые мошенники» խմբի նախկին մենակատար Գարիկ Բոգոմազովը կորոնավիրուսի պատճառով մնացել է առանց գումարի եւ ստիպված է եղել տաքսի վարել։ Այս մասին StarHit-ին հայտնել նրա ընկերը՝ Յուրին։

Երաժիշտը հրաժարվել է ալիմենտներ վճարել նախկին կնոջը։ Բացի այդ՝ նրա քույրը մասնավորեցրել է հյուսիսային մայրաքաղաքում գտնվող իրենց ծնողների բնակարանը։ Այժմ հարազատը մտադիր է դատարանի միջոցով Բոգոմազովին ու նրա վեցամյա որդուն հանել բնակիչների ցանկից։

«Նրա քրոջ մասին ինչ-որ անհեթեթություն է։ Հիմա Իգորը ստիպված է որպես տաքսու վարորդ աշխատել։ Ինքներդ գիտեք, թե ինչպես են արտիստները տուժել երկրում տնտեսական խնդիրներից։ Տհաճ լուր է տարածել իր մասին՝ ինչ-որ ծրագրում գումար վաստակելու համար… Բայց Իգորն, ամեն դեպքում, կեցցե, ոչ բոլոր արտիստները կանցնեին իրենց վրայով եւ կգնային տաքսի վարելու»,- պատմում է նրա ընկերը՝ Բոգոմազովը։

Արտիստի ներկայիս կինը՝ Վիկտորյան, խոստովանել է, որ Իգորի ու նրա քրոջ՝ Եվգենիայի հարաբերությունները լարված են։ Դա արտահայտվում է նրանով, որ կինը խոչընդոտում է մոր հետ շփումը, որն ապրում է Սանկտ Պետերբուրգում:



© NEWS.am STYLE