Մարգարիտա Սիմոնյանի ու Տիգրան Քեոսայանի կրտսեր դուստրն առաջին անգամ «չոչ է արել»

10:07   1 հունիսի, 2020

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի եւ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում ուրախալի իրադարձություն է. աստղային զույգի կրտսեր դուստրն առաջին անգամ «չոչ է անում»։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

«Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը հուզիչ տեսանյութ է հրապարակել, որում պատկերված են Մարոյի առաջին լուրջ «նվաճումները»։ Փոքրիկը խաղում է տատիկի՝ հայ հայտնի դերասանուհի Լաուրա Քեոսայանի հետ, ապա մահճակալի վրա սողալով՝ հեռանում նրանից։ Սիմոնյանը դստեր դեմքը փակել է սթիքերով, սակայն հետեւորդները մի վայրկյան հնարավորություն են ունեցել տեսնելու հիանալի փոքրիկին՝ սեւ, խիտ հոնքերով ու թմբլիկ այտերով։

Երկրպագուները հիացել են տեսանյութով ու մեկնաբանություններում բազմաթիվ հաճոյախոսություններ գրել. «Գեղեցկուհի», «որքան քաղցրիկ է», «8-9 ամսական կսկսի առաջին քայլերն անել, հիմա փոքրիկի մոտ զարմանալի ժամանակ է»։

Սիմոնյանը երրորդ անգամ մայր է դարձել 2019թ.-ի հոկտեմբերի 19-ին։ Նա դուստր է ունեցել, որին տվել են Մարո անունը։

 



© NEWS.am STYLE