Նվազագույն շպար. Սոնա Ռուբենյանի լուսանկարը

10:47   1 հունիսի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ շապիկ է կրում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնան ջինսե տաբատ էր կրում, բաց գույնի շապիկ ու հետաքրքիր նախշերով վերնազգեստ։ Սոնան հավաքել էր մազերը, իսկ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ շպարը։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել՝ նկատելով, որ նա նիհարել է ու ավելի գեղեցկացել։



© NEWS.am STYLE