Ելենա Վորոբեյը վարակվել է կորոնավիրուսով

11:01   1 հունիսի, 2020

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ելենա Վորոբեյը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա հայտնել է Instagram-ում։

View this post on Instagram

A post shared by Елена Воробей (@vorobei_elena) on

«Այս մասին իմացել եմ երեք օր առաջ… չէի համարձակվում անմիջապես հրապարակում անել, իսկ մեղավորն իմ հիմար վախերն էին։ Նախ՝ չգիտեի՝ ինչպես սա կընդունի հայրս, նա չափազանց զգացմունքային մարդ է»,- նշել է Վորոբեյը՝ հավելելով, որ վարակը, հնարավոր է, բոլորին հոգնեցրել է «սրտխառնոցի աստիճանի»։ Դերսանուին նշել է, որ վիճակը վատացել է երկրորդ օրը. մեջքի հատվածում ցավեր են եղել, իսկ մկանային ցավերի պատ0առով հնարավոր չէր քնել։ Նա հավելել է, որ այսօր իրեն ավելի լավ է զգում, սակայն վիճակն, ակնհայտորեն, կայուն չէ։

«Հիմա պետք է համակարգչային տոմոգրաֆիա անցնեմ՝ պարզելու համար՝ արդյոք պեւմոնիա առկա է»,- հավելել է Վորոբեյլը։ Նա երկրպագուներին խորհուրդ է տվել շատ ջուր խմել, ինքնազգացողության հետ էքսպերիմենտներ չանել եւ դրա վատցաման դեպքում անմիջապես հիվանդանոց դիմել։



© NEWS.am STYLE