Հմայիչ. Մերի Մակարյանի լուսանկարը

11:45   1 հունիսի, 2020

Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Մերին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մերին պատկերված էր դստեր հետ։ Նա ջերմ գրկել էր փոքրիկին։ Երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր գլխազարդը։ «Մենք»,- հրապարակումը մակագրել էր ԱՄՆ-ում բնակվող դերասանուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել։

 



© NEWS.am STYLE