«Գեղեցկությունը պարզության մեջ». Սոֆի Դեւոյանի լուսանկարը

12:37   1 հունիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին սեւ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Սոֆին արձակել է մազերը, նուրբ շպարով է։ Նա կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ վզնոցներ եւ ժամացույց։ «Գեղեցկությունը պարզության մեջ»,- հրապարակումը մակագրել է Սոֆին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին պատկերված է ծաղիկների ֆոնին։ Նա սեւ տաբատ էր կրում, Դիսնեյի ամենահայտնի մկան պատկերով շապիկ։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Սիրուն էր»,- հրապարակումը մակագրել էր Սոֆին։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել. «Պայծառ», «իսկական համեստ, գեղեցիկ հայուհու օրինակ եք»։



© NEWS.am STYLE