«Դաշտային ծաղիկների համար խելագարվում եմ». Անուշիկ Ալավերդյանի լուսանկարը

17:17   1 հունիսի, 2020

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա ջինսե տաբատ է կրում, սպիտակ շապիկ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Երգչուհու ձեռքում ծաղիկների փունջ է։ «Դաշտային ծաղիկների համար խելագարվում եմ։ Ամենասիրունն են»,- հրապարակումը մակագրել է Անուշիկը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Անուշիկը ջինսե տաբատ էր կրում։ Նա սեւ գույնի շապիկ էր կրում, մուգ պիջակ։ Երգչուհին արձակել էր մազերն ու նուրբ շպար ընտրել։ Թեեւ երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները շտապել էին նրան հաճոյախոսություններ գրել. «Սիրուն Անուշիկ»։



© NEWS.am STYLE