Նուրբ. Քրիստինա Եղոյանի լուսանկարը

18:41   1 հունիսի, 2020

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Քրիստինան սեւ շապիկ է կրում։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Քսրիտինան կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ նուրբ ականջօղեր, մատանի եւ թեւնոց։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Գեղեցկուհի»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե շորտ էր կրում, բաց գույնի շապիկ։ Նա արձակել էր մազերը, սպորտային կոշիկներ ընտրել։ Քրիստինայի ձեռքին վարդերի փունջ էր, իսկ կողքին՝ խաղալիք մեծ արջ։ «Ուզում եմ՝ բոլորդ ունենաք մեկին, ով միշտ Ձեզ ժպիտ կնվիրի։ Մեկնաբանություններում նշեք ձեր ժպիտի հեղինակին»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE