Անատի Սաքանյանի նուրբ կերպարը

11:49   2 հունիսի, 2020

Դերասանուհի Անատի Սաքանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբոլոգում հրապարակված կադրերում Անատին սպիտակ շապիկ է կրում։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Ծովամթերքի սիրահար, որտե՞ղ ես»,- հրապարակումն անգլերենով մակագրել է դերասանուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Գեղեցկուհի», «զարմացնող»։  

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ վերնազգեստ էր կրում։ Նա հավաքել էր մազերը եւ նախապատվություն տվել վառ շպարին. ընդգծված էին շուրթերը։ «Սիրում եմ գիշերն ապրել։ Գիշերն ազատության այլ մակարդակ է»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE