Ռեփեր Էլջեյը ներկայացել է առանց լինզաների ու ատամների զարդարանքի

16:49   1 հունիսի, 2020

Ռեփեր Էլջեյը (իսկական անունը՝ Ալեքսեյ Ուզենյուկ) Instagram-յան էջում ներկայացել է առանց լինզաների ու ատամների զարդարանքի: Նաստյա Իվլեեւայի սիրելին տեսանյութ է հրապարակել, որում ավտոմեքենայում սրահում պատկերված է բնական տեսքով։

Կադրում երեւում են ռեփերի բնական աչքերն ու սպիտակափայլ ժպիտն առանց ատամների զարդարանքի։

View this post on Instagram

A post shared by Элджей (@sayonaraboy) on

Էլջեյի բազմաթիվ երկրպագուների հաճելիորեն զարմացրել է իրենց կուռքի արտաքինը։ Օգտատերերը նշել են, որ ռեփերն այդ կերպ շատ ավելի լավ տեսք ունի եւ մարդու է նմանվել։ «Համակրելի», «Շատ լավ լավ է», «Լյոշա, դու այնպիսի աչքեր ունես», «Գոնե մարդու ես նմանվել»,- գրել են օգատերերը։

Ի դեպ, կատարողի տեսանյութն անվայել մեկնաբանել է նաեւ նրա կինը՝ բլոգեր Նաստյա Իվլեեւան։

Աղբյուրը՝ 5TV



© NEWS.am STYLE