Սվետլանա Բոնդարչուկը խոստովանել է, որ անձամբ է «միավորել» նախկին ամուսնուն ու Պաուլինա Անդրեեւային

18:10   1 հունիսի, 2020

«Hello!»-ի գլխավոր խմբագիր Սվետլանա Բոնդարչուկը հիշել է, թե ինչպես է առաջին անգամ թատրոնում ներկայացման ժամանակ առաջին անգամ տեսել Պաուլինա Անդերեւային, որն անմոռանալի տպավորություն է գործել: Սվետլանայի խոսքով՝ ինքն է նախկին ամուսնու՝ Ֆյոդորի ուշադրությունը գրավել Անդրեւայի վրա. վերջինս Ֆյոդորից երիտասարդ է մոտ 20 տարով։

«Осторожно, Собчак!» շոուի ընթացքում հեռուստահաղորդավարուհին հայտնել է, որ անձամբ է ամուսնուն վառ նկարագրել Անդրեեւայի գեղեցկությունն ու դերասանական վարպետությունը։

«Ես միշտ հիացել եմ նրա գեղեցկությամբ։ Այդ ժամանակ ներկայացուցմից հետո եկա Ֆեյդայի մոտ, նա շատ մեծ տպավորություն էր թողել։ Նրան հանվել շատ է սազում։ Ես եկա ու ասացի. շատ գեղեցիկ դերասանուհի է։ Ինքս եմ առաջին անգամ ասել դա։ Փոխարենը Ֆեդյան հիմա գեղեցիկ կին ունի»,- ժպտում է Բոնդարչուկը։

Սվետլանան նշել է, որ ամուսնալուծության գործընթացն առանց սկանդալների է եղել։ Հեռուստահաղորդավարուհին վստահեցրել է, որ բավարարված է ունեցվածքի բաժանմամբ, ինքն ու Ֆյոդորը պայմանավորվածություն ունեն, որի համաձայն՝ ռեժիսորը նրան որոշակի գումար է մուծում։ Հեռուստահաղորդավարուհին պարզաբանել է, որ դա պարբերաբար տեղի չի ունենում եւ կախված է նախագծերում նախկին ամուսնու զբաղվածությունից։

Լուսանկարները՝ Instagram, MK.ru



© NEWS.am STYLE