Նատալյա Վոդյանովան «Vogue»-ի շապիկի համար նկարահանվել է անկեղծ ներքնազգեստով

22:17   1 հունիսի, 2020

Ռուս հայտնի թոփ մոդել Նատալյա Վոդյանովան հոնգկոնգյան «Vogue»-ի շապիկի համար նկարահանվել է անկեղծ կերպարում։ Կադրերը հրապարակվել են պարբերականի Instagram-յան էջում։

View this post on Instagram

A post shared by Vogue Hong Kong (@voguehongkong) on

Նկարահանման համար ոճաբաններն ընտրել են Fendi ապրանքանիշի բավանան անկեղծ հագուստ։ Վոդյանովան գործված անդրավարտիք է կրել եւ կիսաթափանցիկ տոպ։

Որպես անկեղծ ֆոտոշարքի հեղինակներ՝ հանդես է եկել նորաձեւության լուսանկարիչների դուետը՝ Luigi & Iango՝ Լուիջի Մուրենուն ու Յանգո Հենզին։ Նրանք համագործակցել են համաշխարհային այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք եք Versace Jeans-ը, Puma-ն, Tom Ford-ը եւ Cartier-ը։ Նրանք բազմաթիվ անգամներ լուսանկարել են հայտնիների, այդ թվում Ռիհաննային, Ջիջի եւ Բելա Հադիդներին։



© NEWS.am STYLE