«Սպասում եմ իմ պինգվինի հետ հանդիպմանը». հղի Գոհար Ավետիսյանը ցույց է տվել կլորացած որովայնը

10:11   2 հունիսի, 2020

Ռուսաստանում հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը հղիության վերջին շրջանում է։ Նոր լուսանկարի մեկնաբանություններում աստղը խոսոտովանել է, որ արդեն չի կարողանում համբերել, թե երբ է մայր դառնալու։

Գոհարը հետեւորդներին զարմացրել է որովայնին արված պատկերով. կոսմետիկ միջոցների օգնությամբ նա փոքրիկ պինգվինի է նկարել։ Բլոգերը հրապարակման մեկնաբանություններում գրել է. «Այնքան եմ սպասում իմ պինգվինի հետ հանդիպմանը: Առաջին լուսանկարը՝ հղիները Instagram-ում, երկրորդը՝ կյանքում»։

Հետեւորդներին դուր է եկել հղի աստղի նուրբ կերպարը։ Նրանք Գոհարին ու նրա ապագա որդուն լավագույնն են մաղթել։

«Ձեզ ամուր առողջություն», «Շքեղ», «Մայրիկն այնքան ոճային է», «Այնքան լավիկը», «Մենք քեզ շատ ենք սիրում, քո փոքրիկը հիանալի մայր կունենա», «Դու շքեղ կազմվածք ունես», «Այնքան ուրախ։ Թեթեւ ծննդաբերություն ու առողջ փոքրիկ»,- գրել են նրանք։

 



© NEWS.am STYLE