«Օլյա, ներիր». Դավան մեկ մլն ռուբլի է ծախսել՝ հագուստ գնելու համար դիզայներից, որը վիրավորել էր իր ընկերուհուն

11:18   2 հունիսի, 2020

Ռուսաստանում հայտնի բլոգեր Դավա Մանուկյանը որոշել է բարձրացնել իր տրամադրությունը, այդ պատճառով հանրախանութ է գնացել, ուր մեծ գումար է ծախսել բրենդային իրերի վրա։ Նա նոր ձեռքբերումներով պարծեցել է սոցիալական ցանցում։

View this post on Instagram

A post shared by Wow (@top_stars_in_the_world) on

«Երեկ տրամադրությունս բարձրացրել եմ, ինչպես կարողացել եմ։ Եվ բարձրացրի։ Մի խոսքով՝ մլն ռուբլի եմ ծախսել TsUM-ից գնումների համար։ Ինձ Versace եմ գնել (մարզակոշիկներ), մոտավորապես 60-70 հազար արժե։ Սա Balenciaga-ի բաճկոնն է, Օլյա, ներիր, խնդրում եմ, 93 հազար ռուբլի։ Կարճ ասած՝ ամեն ինչ պարզ է… էլի  Balenciaga ու էլի Balenciaga։ Ամեն ինչ թանկ է։ Մի խոսքով՝ թանկ-հարուստ»,- պարծեցել է բլոգերը։

Ի դեպ, Բուզովան կոնֆլիկտ է ունեցել այդ ապրանքանիշի հետ։ Նախորդ տարի Օլգան իմացել է, որ Balenciaga-ի ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալին չի ցանկանում, որ ինքը կրի այդ ապրանքանիշի հագուստը։ «Դոմ 2»-ի աստղն ամոթանք էր տվե դիզայներին՝ հայտարարելով, որ պատրաստ է տալ հագուստը ու խնդրել է իրեն վերադարձնել գումարը։

Որոշ երկրպագուները կարծել են, որ Դավիթը տեսանյութում Օլգայից ներողություն է խնդրել Balenciaga-ի հագուստ գնելու եւ ոչ թե այդքան շատ գումար ծախսելու համար։ Ի դեպ, Դավիթը չի մոռացել նաեւ սիրելիի մասին։ Բլոգերն Օլգա Բուզովայի համար ոսկերչական խանութից նվեր է գնել։ «Ինչպես հայտնի է, աղջիկների լավագույն ընկերներն ադամանդներն են։ Այնպես որ, սիրելիս, քեզ նվեր է սպասվում»,- նշել է Մանուկյանը։



© NEWS.am STYLE