Գանգուրներ, ոճային հագուստ. Էվա Խաչատրյանի լուսանկարը

10:43   2 հունիսի, 2020

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Էվան պատկերված է բնության գրկում։ Դերասանուհին ջինսե տաբատ է կրում, սպիտակ շապիկ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Էվան մուգ գույնի տաբատ էր կրում, բաց գույնի բաճկոն։ Էվան հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «ճանապարհորդություն», «սարեր»։

 

Գլխավոր լուսանկարը՝ @swagsttyle



© NEWS.am STYLE