Ալինա Մարտիրոսյանն՝ ամուսնու հետ

12:39   2 հունիսի, 2020

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարկված կարդերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ Ալինա Մարտիրոսյանը ջինսե տաբատ է կրում, մարզակոշիկներ։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ ու համահունչ եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր մեկ գավաթ սուրճով։ Նա կրում էր բաց երանգի, ամառային, ժանյակավոր բլուզ։ Հավաքել էր վարսերը, ընտրել նուրբ արտահայտիչ շպար։ Դերասանուհու կերպարն ամբողջացրել էր ակնոցը։ Հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը գրառում չէր կատարել, իսկ հետեւորդներից մեկը մեկնաբանությունների հատվածում գրել էր․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE