Սլացիկ կազմվածք, օվկիանոս. Գայանե Ասլամազյանի լուսանկարը

13:37   2 հունիսի, 2020

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են օվկիանոսի ափին։ Գայանե Ասլամազյանը, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, կադրում ջինսե կարճ շորտ է կրում եւ սեւ բլուզ։ Հագուստն ընդգծել է դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։ Նա կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ Գայանե Ասլամազյաը մեկնաբանություններում հեշթեգեր է օգտագործել՝ «օվկիանոս», «Կալիֆոռնիա», իսկ հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են արել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին նվազագույն շպարով էր, վարսերն արձակված էին։ Գայանեն կադրում պատկերված էր՝ սպիտակ վարդը ձեռքին։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Դու պարզապես հրաշք ես», «Հմայիչ», «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE