Գրավիչ. Շողեր Թովմասյանի լուսանկարը

14:11   2 հունիսի, 2020

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարկված կադրերում երիտասարդ մայրիկը պատառոտված ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ շապիկի հետ։ Շողերն արձակել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու հաճոյախոսություններ գրել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր ճերմակ հագուստ։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար, ինչն էլ ընդգծել է կարմիր շրթներկով։ Հրապարակմանը կից Շողեր Թովմասյանը գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE