«Ռումբ». Իննա Խոջամիրյանի հմայիչ կերպարը

16:15   2 հունիսի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարարեկ՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարկված կադրերում Իննան ոճային պիջակ է կրում, որը համադրել է երկարաճիտ կոշիկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Եթե կոլեկցիոներ լինեի (համ էլ անչափ հարուստ), շատ հին մեքենաների հավաքածու կունենայի»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։ Հետեւորդները շտապել են բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել. «Յուրահատուկ», «ռումբ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին հմայիչ կերպարում էր։ Նա սպիտակ տոպ էր կրում,  երկնագույն կիսաշրջազգեստ, իսկ կերպարն ամբողջացրել էր ծղոտե լայնեզր գլխարկը։ Դերասանուհին արձակել էր ալիքավոր վարսերը, նախընտրել մեղմ ու քնքուշ շպար։ Իննա մեկնաբանություններում «բնության սիրահար» հեշթեգն էր օգտագործել։



© NEWS.am STYLE