Կարճ շրջազգեստ, տոպ, գեղեցիկ արեւայրուք. «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի լուսանկարը

21:41   2 հունիսի, 2020

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանն այս օրերին Դուբայում է գտնվում, որտեղից պարբերաբար գեղեցիկ լուսանկաներ է հրապարակում։

Այս անգամ հրապարկված կադրերում Լիլին կարճ, ջինսե շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ Հագուստն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը ու արեւայրուքը։ Լիլին արձակել է մազերը, սպիտակ մարզակոշիկներ ընտրել։ «Բարի գիշեր»,- հրապարակումը մակագրել է մոդելը, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լիլին սպիտակ բիկին է կրում, որն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ Մոդելն արձակել է երկար մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ Թեեւ լուսանկարը մեկնաբանված չէ, հետեւորդները շտապել են հաճոյախողություններ գրել. «Գեղեցիկ»։

 



© NEWS.am STYLE