«Շատ գեղեցիկ». Աստղիկ Սաֆարյանի վառ կերպարը

19:42   2 հունիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կարմիր տոպ է կրում։ Նա արձակել է մազերն ու խոշոր արեւային ակնոց ընտրել։ Կերպարն ամբողջացրել է վառ շպարը։ «Ողջույն»,- հրապարակումը մակագրել է երգչուհին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Շատ գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը կապույտ շապիկ էր կրում եւ ջինսե բաճկոն։ Աստղիկ Սաֆարյանն արձակել էր մազերը, հետաքրքիր նախշերով դիմակ էր կրում։ Երգչուհին դիմահարդարված չէր։ «Կարանտին, օր 73»,- հրապարակումը մակագրել էր նա։

 



© NEWS.am STYLE