«Սիրիր կյանքը». Հասմիկ Խոջյանի լուսանկարը

17:39   2 հունիսի, 2020

Դերսանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում Հասմիկը ծաղկային պրինտով բլուզ է կրում։ Նա գանգուր վարսերով է։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է լայնեզր գլխարկով։ Մեկնաբանությունների հատվածում նա մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «ամառ», «սիրիր կյանքը», «վայելիր կյանքը»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Հասմիկը վառ կարմիր բլուզ ու ջինսե տաբատ էր կրում։ Նա գանգուր մազերով էր ու նախապատվություն էր տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղ եւ մատանիներ։ Հրապարակմանը կից Հասմիկը հարց էր ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Կցանկանա՞ք, որ ժամանակը կանգ առնի հենց այս պահին»։



© NEWS.am STYLE