Լուսինե Թովմասյանի ամառային կերպարը

18:41   2 հունիսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական գեղեցկությունը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն ջինսե տաբատ է կրում, վառ շապիկ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, մարզակոշիկներ ընտրել։ Նա գրեթե շպարված չէ եւ կադրերը չի մեկնաբանել։ Հետեւորդնեը գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինեն բաց գույնի բլուզ էր կրում եւ գեղեցիկ վզնոց։ Երկու երեխաների երիտասարդ մարիկը գրեթե շապարված չէր, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ես մի բան հասկացա` ես ավելի քան սովորել եմ, որ տանը միշտ պետք է լինեն երախաներս, տատիկ պապիկները, քույրս իր երեխաների հետ, այսինքն՝ տանը միշտ պետք է լինի շատ մարդ, որովհետեւ երբ շատ հազվադեպ մնում եմ մենակ, ես ինձ կորցնում եմ եւ մի տեսակ լավ չեմ զգում ինձ: Ես չեմ կարողանում վայելել այդ լռությունը, իսկ դո՞ւք»։

 



© NEWS.am STYLE