«Շքեղ զույգ». Լյուբով Ուսպենսկայան՝ վրացի երիտասարդ երգչի գրկում

17:15   2 հունիսի, 2020

Լյուբով Ուսպենսկայան հանգստյան օրերն անցկացրել է երիտասարդ, համակրելի երգիչ Լեւան Կբիլաշվիլիի հետ։ Լուսանկարներում, որոնք հրապարակվել են Instagram-ում, շանսոնի թագուհին գրկել է վրացի երիտասարդ տղային։

View this post on Instagram

A post shared by Любовь Успенская (@uspenskayalubov_official) on

«Հանգստյան օրերը հիանալի ընկերակցությամբ եմ անցկացրել։ Որքան է բախտս բերել գործընկերների հարցում։ Հիանալի տրամադրությամբ եմ սկսել աշխատանքային շաբաթը։ Հաճույքով խորասուզվում եմ աշխատանքում»,- լուսանկարը մակագրել է շանսոնի թագուհին։

Միայն թե երգչուհին առհասարակ աշխատանքային միջավայրում չէ պատկերված, այլ գրկել է «Ձայնը» նախագծի 7-րդ եթերաշրջանի մասնակից Լեւան Կբիլաշվիլիին՝ գլուխը դնելով նրա ուսին։ Մյուս լուսանկարներում աստղը սիրով նայում է երիտասարդ տղային ու շոյում նրա դեմքը։ Երկրպագուները չեն հավատացել, թե այդ պահին «գործընկերները» արտադրական հարցեր են լուծում։



© NEWS.am STYLE