Կորոնավիրուսով վարակվելուց հետո Օսկար Կուչերան կորել է հեռուստաէկրաններից

16:49   2 հունիսի, 2020

«НТВ» հեռուստաընկերության «Звезды сошлись» հայտնի շոուի երկրպագուները նկատել են, որ հաղորդման վերջին թողարկումներում բացակայում է Օսկար Կուչերան։ Պարզվել է՝ հաղորդավարը վարակվել էր կորոնավիրուսով։ Ընդ որում, ոչ թե միայնակ, այլ ամբողջ ընտանիքով։ Բարեբախատար, Կուչերան չի հասցրել վարակել գործընկերներին։

«Ես ում իմ ամբողջ ընտանիքը հիվանդացել էինք կորոնավիրոսով։ Ընտանիքս թեթեւ տարավ, ես՝ մի փոքր ավելի ծանր, բայց առանց պնեւմոնիայի ու հիվանդանոցի։ Դա տեղի է ունեցել մայիսյան տոների ընթացքում։ Մայիսի 12-ին արդեն ջերմություն չունեի, եւ ես դեպի ապաքինում գնացի»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում ասել է արտիստը։ Դերսանը հիվանդության ախտանշանները զգացել է մայիսյան տոներին, եւ նոր կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։

View this post on Instagram

A post shared by Oskar Kuchera (@oskarkuchera) on

Ի դեպ, հիմա «Звезды сошлись» հաղորդումը, ինչպես եւ այլ հաղորդումներ, ամառային արձակուրդում է։ Հեռուաեթերաշրջանը կվերսկսվի միայն օգոստոսին։ Արդյունքում Օսկար Կուչերան վերականգնվելու համար լրացուցիչ ամիսներ կունենա։



© NEWS.am STYLE