Դաշտային ծաղիկներ, շպարի բացակայություն. Անահիտ Կիրակոսյանի լուսանկարը

22:41   2 հունիսի, 2020

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Անահիտը սպիտակ հագուստ է կրում ու արձակել է մազերը։ Դերասանուհին գրեթե շպարված չէ։ Նրա ձեռքին ծաղիկների գեղեցիկ փունջ է։ «Բարի լույս... ուզում եմ դրականն ու բարին տարածվի... անսահման սեր բոլորիդ...»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Ավելի վաղ Անահիտ Կիրակոսյանը ջերմ հրապարակմամբ դստերը` Լաուրային, շնորհավորել էր ավագ դպրոցն առիթով։ «Այո, ես 30 տարեկան եմ, իսկ դու՝ արդեն 18։  Շատերը հարցնում են՝ այդ ինչպե՞ս... հարցականներ ու էլի հարցականներ... Իսկ ես այսպես կպատասխանեմ՝ Դու ԻՄ աղջիկն ես... Ու այո,՛ սիրելիներս... այսօր ԻՄ աղջիկը ավարտեց դպրոցը... կարծում եմ՝ ավելի հիշվող տարբերակ, քան դիմակներով ատեստատ ստանալը ու հեռավորություն պահելը հնարավոր չէր պատկերացնել... ու թող քո կյանքում դիմակը լինի բժշկական կամ պարահանդեսային, բայց ոչ դիմակ հոգու... դիմակ խաղի ... դիմակ ստի... Բարի երթ, աղջիկս... դեպի նոր ճանապարհ... Հ.Գ. Սիրում եմ քեզ... Մամա...»,- գրել էր նա։

Գլխավոր լուսանկարը՝ @sargsyan__photography

 



© NEWS.am STYLE