Մերկ եւ բրոնզապատ Քեյթ Մոսսը՝ POP ամսագրի կազմին

12:38   19 օգոստոսի, 2013

Բրիտանական հայտնի մոդել Քեյթ Մոսսը POP Magazine-ի կազմին ներկայացել է բրոնզապատ: Ըստ The Daily Mail-ի, լուսանկարի հեղինակն Ալեն Ջոնսն է: Այս նկարը ներկայացվելու է նաեւ Christie's-ի աճուրդի The Kate Moss հավաքածուում, որը կայանալու է սեպտեմբերի 25-ին, Լոնդոնում: Նախնական գինը 20 հազար ֆունտ է:

Լուսանկարի առանձնահատկությունն այն է, որ դրանում Քեյթը ներկայացել է բրոնզե կոստյումով, որն ընդգծում է նրա մարմնի գծերը: Այդ մոդելին հնարավորություն է տալիս մնալ սեքսուալ եւ սադրող, միաժամանակ նրան աստվածուհու է նմանեցնում:



© NEWS.am STYLE