«Աշխարհը Գուստավի հայացքից»․ Մկրտիչ Արզումանյանի նոր լուսանկարը

23:46   2 հունիսի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում հանդես է եկել «Գործակալ 044» ֆիլմում իր կերտած դերով։ Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Աշխարհը Գուստավի հայացքից»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը կերպարանք էր ընդունել գնացքում։ Հրապարակմանը կից դերասանը գրել էր․ «Չուկ-չակ-չարակ-չակ, գնացքն է սլանում…»։

 

Գլխավոր լուսանկարը՝ Mane_s_mane



© NEWS.am STYLE