Դավա Մանուկյանը ցանկանում է տուն գնել բազմազավակ ընտանիքի համար, որից վերցրել են երեխաներին

10:25   3 հունիսի, 2020

Ռուսաստանում հայտնի բլոգեր ու երգիչ DAVA-ն (Դավիթ Մանուկյանը) ցանկանում է տուն գնել Օրենբուրգի մարզից ընտանիքի համար, որից վերցրել են երեխաներին։

«Ես տուն կգնեմ այս ընտանիքի համար, եթե խնդիրն, իսկապես, միայն բնակելի տարածքն է։ Խնդրում եմ, ովքեր ապրում են Օրենբուրգի մարզում, ովքեր գիտեն՝ ինչպես կապ հաստատել այս ընտանիքի հետ, ովքեր ինչ-որ տեղեկատվություն ունեն, գրեք իմ էլեկտրոնային հասցեին։ Ես նրանց համար տուն կգնեմ, եթե խնդիրը միայն դա է»,- հետեւորդներին դիմել է Դավան։

Միջադեպը տեղի է ունեցել Դոմբարովսկի շրջանում եւ նկարահանվել է տեսահսկող սարքով։ Կադրերում երեւում է, որ ոստիկանության աշխատակիցները բռնությամբ վերցնում են երեխաներին։ Մայրն ընդդիմանում է ու փորձում է կանգնեցնել ոստիկաններին։ Արդյունքում նրան ձեռնաշղթաներ են հագցնում, երեխաներին՝ տանում։ Ըստ որոշ տվյալների՝ դա տեղի է ունեցել, երբ ծնողներն օգնության համար դիմել են իշխանություններին։ Նրանց տունը վթարային վիճակում է եղել, ընտանիքն այնտեղ երկար ժամանակ չի ապրել։ Վերահսկող մարմինները որոշել են որոշ ժամանակով երեխաներին վերցրել ընտանիքից՝ դա պատճառաբանելով բնակության համար վտանգավոր պայմաններով։



© NEWS.am STYLE