Ֆիլիպ Կիրկորովը 50 տարի անց վերստեղծել է արխիվային լուսանկարը հոր հետ

11:11   3 հունիսի, 2020

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը վերստեղծել է 50 տարվա վաղեմության լուսանկարը՝ հուզիչ տեսանյութ պատրաստելով։ Նա այդ կերպ հորը՝ Բեդրոս Կիրկորովին, շնորհավորել է 88-ամյակի առիթով։

View this post on Instagram

A post shared by Филипп Киркоров (@fkirkorov) on

Հոլովակում Կիրկորով ավագը որդուն հանդիպում է շատրվանի մոտ ու գրկում նրան՝ նայելով տեսախցիկին։ Ապա ժամանակակից կադրին հաջորդում է 50 տարվա վաղեմության լուսանկարը կրկին շատրվանի մոտ, որում հայրը գրկել է փոքրիկ որդուն։

Հրապարակման մեկնաբանություններում Ֆիլիպը շնորհավորել է հայրիկին. «Միշտ երիտասարդ, լավատես ու առույգ հոգով։ Օրինակ ինձ համար։ Հայրիկ, շնորհավոր ծնունդդ… Թող երջանկության զգացումն անվերջ լինի, ինչպես եւ քո գեղեցիկ տարիքը՝ 88՝ անվերջության խորհրդանիշ»։

Ավելի վաղ երգիչը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով շատ էր անհանգստանում հոր առողջության համար։ Նա նվազագույնի էր հասցրել վերջինիս հետ շփումը, հետեւում էր, որ Բեդրոս Ֆիլիպովիչը չլքի առանձնատան տարածքը։ Հիմա, երբ իրավիճակը լավացել է, երաժիշտը շարունակում է հետեւել հոր ինքնազգացողությանը, քանի որ նա ռիսկի խմբում է։



© NEWS.am STYLE