Արփի Գաբրիելյանի մեղմ կերպարը

11:39   3 հունիսի, 2020

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Արփին սպիտակ շապիկ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինը լուսանկարը չի մեկնաբանել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Արփին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա սեւ հագուստ էր կրում, արձակել էր մազերը։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինը նուրբ շպար էր ընտրել։ «Բնություն սիրողը»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Արփին։



© NEWS.am STYLE