«Մազերիս մեջ քամի, իսկ հայացքիս մեջ...». Սոֆի Մխեյանի լուսանկարը

12:39   3 հունիսի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ւր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին սեւ հագուստ է կրում, որը համադրել է հետաքրքիր վզնոցի հետ։ Երգչուհին արձակել է մազերը, շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Մեկնաբանություններում Սոֆին առաջարկել է օրը սկսել «թարմ ու գժական լուսանկարով»։ «Մազերիս մեջ քամի, իսկ հայացքիս մեջ...՜՜՜ դե շարունակեք»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին սեւ պիջակ էր կրում։ Նա հագուստը համադրել էր սեւ լայնեզր գլխարկի հետ։ Երգչուհին արձակել էր մազերը, մեղմ շպարով էր, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Մեկնաբանություններում Սոֆին նշել էր, որ կպատասխանի հետեւորդների հացրերին, որոնք չէին մոռացել նաեւ հաճոյախոսություններ գրել նրան. «Ռումբ»։  

Լուսանկարը՝ @aramiopazzo 



© NEWS.am STYLE