«Գեղեցիկ հայուհի». Սոֆի Դեւոյանի հմայիչ կերպարն ու հետաքրքիր մեկնաբանությունը

13:45   3 հունիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին սեւ հագուստ է կրում, սպորտային կոշիկներ։ Նա հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել գեղեցիկ վզնոցներով ու մատանիներով։ Սոֆին հրապարակումն ուղեկցել է հետեւյալ մեկնաբանությամբ. «Ազատություն եմ ուզում, մեծացրեք իմ վանդակը»։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Գեղեցիկ հայուհի»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆին սեւ հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Սոֆին արձակել էր մազերը, նուրբ շպարով էր։ Նա կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ վզնոցներ եւ ժամացույց։ «Գեղեցկությունը պարզության մեջ»,- հրապարակումը մակագրել էր Սոֆին։



© NEWS.am STYLE