«Շատ կանացի». Ալինա Մարտիրոսյանի նոր լուսանկարը

18:47   3 հունիսի, 2020

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոլբոգում հրապարակված կադրերում դերասանուհին մոխրագույն զգեստ է կրում։ Նա արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ժամացույց եւ ականջօղեր։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Շքեղ կին», «Շատ կանացի ու գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարկված կարդերում դերասանուհին պատկերված էր ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված էր։ Ալինա Մարտիրոսյանը ջինսե տաբատ էր կրում, մարզակոշիկներ։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ ու համահունչ եք»։

 



© NEWS.am STYLE