Սկանդալից հետո Նատաշա Կորոլյովան պաշտպանել է ամուսնուն

14:11   3 հունիսի, 2020

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում գումարի անբավարար լինելու մասին Սերգեյ Գլուշկոյի (Տարզան) խոսքերը համացանցում բուռն քննարկումներ էին առաջացրել։ Արտիստին ծաղրել էին անհեթեթ հայտարարության համար։ Նրան որոշել է պաշտպանել կինը՝ Նատաշա Կորոլյովան։

«Սոբեսեդնիկ»-ի թղթակցի հետ զրուցում Տարզայի կինն անկեղծացել է ու հայտնել, թե իրականում ամուսինն ինչ է ասել լրագրողների հետ այդ չարաբաստիկ հարցազրույցի ընթացքում, որի մասին բոլորն արդեն երկու շաբաթ է՝ խոսում են եւ ինչ է ինքը մտածում պատճառների ու սկանդալի հետեւանքների մասին։

Հիշեցնենք՝ Տարզանի ուղիղ խոսքում, որը բոլոր լրատվամիջոցները տարածել են, արտիստն իբրեւ նախանձել էր թոշակառուներին, որոնք շարունակում են վճարներ ստանալ՝ անկախ համավարակից այն դեպքում, երբ ստեղծագործող մարդիկ առանց աշխատանքի են եւ «ոչ մի կոպեկ չունեն»։ Նատաշա Կորոլովայի խոսքով՝ Տարզանը նման բան չի ասել։



© NEWS.am STYLE