Անուշիկ Ալավերդյանի ամառային կերպարը

15:39   3 հունիսի, 2020

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա մուգ գույնի ջինսե տաբատ է կրում եւ սեւ շապիկ։ Երգչուհին արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Նա նախապատվություն է տվել սպիտակ պայուսակին։ Լուսանկարը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում նա ջինսե տաբատ էր կրում, սպիտակ շապիկ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Երգչուհու ձեռքում ծաղիկների փունջ էր։ «Դաշտային ծաղիկների համար խելագարվում եմ։ Ամենասիրունն են»,- հրապարակումը մակագրել էր Անուշիկը։



© NEWS.am STYLE