Իոսիֆ Պրիգոժինն արտիստներին կոչ է արել գումար հավաքել Զավորոտնյուկի բուժման համար

15:11   3 հունիսի, 2020

Ռուս հայտնի պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը՝ երգչուհի Վալերիայի ամուսինը, հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել ստեղծագործական մասնագիտությունն ունեցող մարդկանց օգնության ֆոնդը կամ ասոցիացիան։ Նրա խոսքով՝ ինքը կարող էր այդ կազմակերպությունում պարտականությունները կատարել անհատույց, իսկ այօրվա համար գլխավոր խնդիր է համարել օգնությունը դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի բուժմանը, որը պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ։

«Մեր ֆոնդը, որոշակի գումար տրամադրելով, կաջակցեր Նաստյա Զավորոտնյուկին։ Նախկինում շատ արտիստների օգնել է Իոսիֆ Կոբզոնը, սակայն հիմա չկա նրա նման մարդ»,- հայտարարել է նա։

«Սոբեսեդնիկ»-ի հաղորդմամբ՝ Պրիգոժինը հավելել է, որ կազմակերպության բյուջեն կարող էր ձեւավորվել բոլոր արտիստների վճարումից։ Ընդ որում, նրանք գումար կտրամադրեին տարվա ընթացքում մեկ անգամից ոչ հաճախ։

Ավելի վաղ Իոսիֆ Պրիգոժինը հայտնել է, թե ինչի համար է պատրաստ ծախսել պետությունից ստացված գումարներրը։ Նա պետությունից նյութական օգնություն չի խնդրել, սակայն եթե այն, ամեն դեպքում հատկացվի, պատրաստ է միջոցներն ուղղել երեխաներին կամ երաժիշտներին օգնության ֆոնդերից մեկը։



© NEWS.am STYLE