Դիմակ, ոճային հագուստ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարն Իսպանիայից

19:41   3 հունիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աստղիկ Սաֆարյանը սեւ զգեստ է կրում։ Երգչուհին, որն այս շրջանում Իսպանիայում է գտնվում, արձակել է մազերն ու դիմակ է կրում։ «Օր 82»,- հրապարակումը մակագրել է Աստղիկը՝ մեկնաբանություններում օգտագործելով «կարանտին», «բան չմնաց, դիմացեք» հեշթեգերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կարմիր տոպ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու խոշոր արեւային ակնոց ընտրել։ Կերպարն ամբողջացրել է վառ շպարը։ «Ողջույն»,- հրապարակումը մակագրել է երգչուհին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Շատ գեղեցիկ»։



© NEWS.am STYLE