Ռիտա Դակոտան ու նրա մայրը կարող էին սերիական մարդասպանի զոհ դառնալ

17:11   3 հունիսի, 2020

Երգչուհի Ռիտա Դակոտան խոստովանել է, որ կարող էր սերիական մարդասպանի զոհը դառնալ։ Այդ մասին նա հայտնել է Instagram-յան էջում։

Վլադ Սոկոլովսկիի նախկին կինը երկրպագուներին առաջարկել է ճիշտ-սուտ խաղը խաղալ։ Նա ներկայացրել է իր կենսագրության մի քանի ճշմարիտ փաստ, որոնց շարքում է եղել հանդիպումը մոլագարի հետ։ Տղամարդը Ռիտային ու նրա մայրիկին՝ Սվետլանային, առաջարկել է լինել իր բնակարանում։

«Շատերն էին հարցնում «Հազիվ չեմ դարձել սերիական մարդասպանի զոհը» կետի մասին։ Դա իրականություն է։ Ես ու մայրս մի քանի անգամ «հրավերք» ենք ստացել գարեջուր խմելու համար հյուր գնալ հենց այն մոլարագարի տուն, որը հորերում կանանց բետոով էր ծածկում։ Պատկերացրեք։ Մենք հարեւան տանն էինք ապրում։ Եվ նա մի քանի անգամ ինձ ու մայրիկիս կանչել է իր տուն։ Փառք Աստծո, մենք գարեջուր չենք խմում, այնպես չէ՞, մամ»,- գրել է աստղը։

Հատկանշական է, որ վերջերս Ռիտան վերականագնել է հարաբերությունները հոր հետ, որը վերականգնողական կենտրոնում բուժում է ստացել կախվածության դեմ։ 2018թ.-ին Դակոտան թողարկել է «Цунами» տեսահոլովակը՝ նկարագրելով ալկոլային կամ թմրամիջոցներից կախվածությամբ ընտանիքներում երեխաների ու կանանց հավաքական պատմությունը։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE