Մկրտիչ Արզումանյանի հումորային լուսանկարն ու հարցն՝ ուղղված հետեւորդներին

22:49   3 հունիսի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր, հումորային ու զվարճալի լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել դիմակով ու ալկոգելով։ Հրապարակմանը կից նա հարց է ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Ախտահանե՞լ, թե ախտահանվել, այս է խնդիրը…

Կցանկանա՞ք արդյոք ապագայում ներկա գտնվել ներկայացումներին, որտեղ դերասանները բժշկական դիմակներով հանդես կգան»։



© NEWS.am STYLE