«Մեր մարմինն ու դեմքն արտացոլում են մեր հոգեվիճակը»․ Լիլիթ Բասյանը՝ առօրյա կերպարում

23:41   3 հունիսի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը կրում է ջինսե տաբատ, դեղին բլուզ, սպորտային կոշիկներ։ Նա արձակել է վարսերը, նվազագույն շպարով է։ Լիլիթը գրկել է իր շանը, իսկ մյուս ձեռքում պուչիկներ են։ Հրապարակմանը կից սննդաբանը գրել է․ «Մեր մարմինն ու դեմքն արտացոլում են մեր հոգեվիճակը։ Մի անգամ ինքս ինձ խոստացա, որ այլևս ոչ մի դեպրեսիա և տխրություն չի լինի իմ կյանքում։ Ինչպես տեսնում եք, ես հիմա արև եմ, որը վառ շողում է»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը սպիտակ շապիկ էր կրում ու արձակել էր մազերը։ Մեկնաբանություններում նա կոչ էր արել կյանքի գիրքը բողոքի չվերածել։ «Աստծուն շնորհակալ եղեք ամեն ինչի համար։ Տիեզերքը կփորձի հետ, դուք դժվար ճանապարհներ կունենաք, եւ միայն դուք կընտրեք՝ ինչ ճանապարհով գնալ։ Ես ընտրել եմ իմ ճանապարհը՝ բարին ու ժպիտ տարածել։ Նույնիսկ չար մարդկանց է հարկավոր սեփական բարության շողերը նվիրել»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE