ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   6 հունիսի, 2020

ԽՈՅԵՐ

Օրը բարենպաստ է ձեր սիրելիին փոքր-ինչ խանդելու համար։ Ոչ, պատճառ չկա, պարզապես պրոֆիլակտիկ նպատակով։ Եթե ճիշտ չափաբաժին ընտրեք, ապա այս օրն անմոռանալի կլինի ոչ միայն ձեզ համար, այլեւ հենց ձեր ընտրյալի։ Դուք կրկին կհամոզվեք, որ Նա հավատարիմ է ձեզ եւ գնահատում է ձեր սերը։

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը շատ կցանկանա ինչ-որ փոքրիկ հրաշք գործել ձեզ համար։ Ձեզնից պահանջում է նկատել Նրա ջանքերը, հոգեպես աջակցել ձեր սիրելիին, որպեսզի կարողանա հասցնի անել այն, ինչ մտածել է։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հունիսի 6-ին կթվա, որ ձեր ընտրյալն այնքան էլ մեծ հետարքրքությամբ չի շփվում ձեզ հետ, ինչպես նախկինում։ Հնարավոր է, որ սա սխալ կանխազգացում է, քանզի Նրան շատ դժվար ու բարդ օր է սպասվում։ Ձեր սիրելիին շատ հոգնած ու սպառված կլինի եւ ձեր աջակցության կարիքը կունենա։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր համակրանքը, աջակցությունն ու կարեկցանքը ցուցաբերելիս ավելի նրբանկատ եղեք։ Հակառակ սեռի ներկայացուցիչները ձեր ուշադրությունից կարող են միանգամից սիրահարվել, եւ դուք ստիպված պատասխանատու կլինեք նրանց համար, ում ընտելացրել եք։ Իսկ դա ձեզ պե՞տք է...

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դեպրեսիայի մեջ է լինելու, բայց անտեղի՝ ինչպես դուք եք կարծում։ Միգուցե դա պայմանավորված է փոփոխական եղանակով, միգուցե՝ ոչ։ Ամեն դեպքում փորձեք հանգստացնել ձեր սիրելի էակին եւ Նրա կողքին եղեք։ Թույլ մի տվեք, որ Նա տխրի։

ԿՈՒՅՍԵՐ

Հունիսի 6-ին միանգամից մի քանի պարտավորություն կցանկանաք ստանձնել։ Սակայն այդ ամենը այնքան էլ ձեր ուժերի չափով չի լինի։ Փորձեք ճիշտ հաշվարկել եւ գտնել բալանսը՝ «ես կարող եմ»-ի եւ «ես ուզում եմ»-ի միջեւ։ Դրանից հետո միայն որոշումներ կայացրեք եւ գործեք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Պետք չէ հունիսի 6-ին մեծ հույսեր փայփայել։ Իհարկե, այն ձեզ համար հեքիաթային կլինի, բայց ոչ այնքան, ինչքան դուք եք պատկերացնում։ Մի ակնկալեք, որ անձնական կյանքին վերաբերող ձեր բոլոր երազանքները միանգամից իրականանալու են, պարզապես վայելեք ձեր օրը եւ գնահատեք ամեն վայրկյանը։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելին այսօր դժվարությամբ կների ձեր սխալները, թեկուզ ամենափոքրերը։ Եթե նույնիսկ դուք մոռացել ինչ-որ մանրուքի մասին, նա այսօր անպայման կհիշեցնի ձեզ այդ մասին, ինչն այնքան էլ հաճելի չի լինի։ Իրավիճակից դուրս գալու միակ ելքը՝ ներողություն խնդրելն է։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ թվում է, որ վերջապես դուք հասկացաք, թե որն է ձեր սիրելի էակի զարմանալի պահվածքի պատճառը։ Ինչպե՞ս դուք միանգամից չէիք հասկացել դա։ Բայց մի շտապեք պատմել ձեր բացահայտումները Նրան։ Այն, ինչ ակնհայտ է, միշտ չէ, որ ճշմարիտ է։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հունիսի 6-ին վստահությունը ձեր հարաբերությունների հիմքը կլինի։ Հենց դրա բացակայության պատճառով հնարավոր է լուրջ տարաձայնություններ ունենալ ձեր սիրելի էակի հետ։ Իսկ այդ վիճաբանությունը կարող է շատ բացասական հետեւանքներ ունենալ։ Վստահեք ձեր սիրելիին։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ հետ փոքրիկ թալիսման վերցնել։ Այն կօգնի դժվարին պահին, որին այսօր դուք անպայման կբախվեք։ Թալիսմանի շնորհիվ դուք կպահպանեք ձեր հարաբերությունները սիրելի էակի հետ։ Մի մոռացեք այն։

ՁԿՆԵՐ

Հունիսի 6-ին դուք կարող եք տակնուվրա անել ձեր ամբողջ տունը, անհանգստացնել սիրելիին, ընտանիքի բոլոր անդամներին, հիստերիա բարձրացնել ինչ-որ կարեւոր իրի անհետացման պատճառով։ Սակայն նման մեծ աղմուկ բարձրացնելուց առաջ մի լավ փնտրեք այն։ Տանից ոչինչ հենց այնպես չի անհետանում, պարզապես այսօր դուք շատ նյարդային եք։



© NEWS.am STYLE