Կին բոդիբիլդերների դիետան

18:13   7 հունիսի, 2020

Մարզիկները առաջին հերթին էներգիայի կարիք ունեն, որի լավագույն աղբյուր են ածխաջրերը` կարտոֆիլը, հացահատիկը, խմորային արտադրանքները։ 1 կգ մկանային հյուսվածքի վրա օրական 70-100 կկալ է ծախսվում, մինչդեռ 1 կգ ճարպի համար անհրաժեշտ է ընդամենը 3-4 կկալ: Այդ պատճառով որքան շատ են մկանները, այնքան ավելի կալորիական կարող է լինել ձեր սնունդը: Մկանային զանգվածը մեծացնելու համար նաեւ սպիտակուց է անհրաժեշտ, որն անփոխարինելի ամինաթթուների աղբյուր է: Սակայն մի մոռացեք, նիհարելու համար ֆիզիկական ծանրաբեռնվածության ավելացումը քիչ է, անհրաժեշտ է այն լրացնել համապատասխան սննդակարգով: 

Օրինակելի ճաշացանկ.

Նախաճաշ.

Մի բաժակ կաթ, կարագով բուլկի, հյութ կամ թեյ:

2-րդ նախաճաշ.

2 ձու, 200 գ ձուկ, կարագով հաց:

Ճաշ.

Մի ափսե սուպ, 100-150 գ խաշած միս բանջարեղենով, հյութ:

Հետճաշիկ.

Կարագով եւ մեղրով հաց, կաթ:

Ընթրիք.

Խաշած հավ կամ հնդկահավ, բանջարեղենով աղցան, պանիր, թեփուկներով բուլկի: 

Քնից առաջ.

Բուլկի եւ կաթ:

 

Աղբյուրը` Dieta.ru

 



© NEWS.am STYLE