Ինչպես տնային պայմաններում նորմալ մաշկի համար պատրաստել լոսյոններ

19:18   6 հունիսի, 2020

Գաղտնիք չէ, որ դեմքը ոչ միայն պետք է լավանալ, այլեւ լոսյոններով մաքրել։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տնային պայմաններում պատրաստվող լոսյոններ՝ նորմալ մաշկի համար։

Լոսյոն 1.

2 ճաշի գդալ հալվեի (ալոէ) թակած տերեւները հարկավոր է լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ։ 2 ժամ անց պետք է լուծույթը ֆիլտրել եւ լվացվելուց հետո դեմքը մաքրել ստացված լոսյոնով։

Լոսյոն 2.

2 ճաշի գդալ վարդի թերթիկները անհրաժեշտ է լցնել 1.5 բաժակ ջրի մեջ եւ թողնել 1 ժամ։ Լվացվելուց հետո դեմքը հարկավոր է մաքրել այս լոսյոնով։

Մյուս լոսյոնի պատրաստման համար պետք է 1 թեյի գդալ խորդենու, նիվենու (էվկալիպտ) տերեւները եւ վարդի  թերթիկները լցնել 2 բաժակ եռացրած ջրի մեջ եւ թողնել 1 ժամ։ Լուծույթը ֆիլտրելուց հետո անհրաժեշտ է ավելացնել 1 թեյի գդալ գլիցերին եւ ամեն անգամ լվացվելուց հետո դեմքը մաքրել ստացված լոսյոնով։

Եվ իհարկե, ինչպես կարելի է լոսյոն պատրաստել առանց վարունգի օգտագործման։ Թարմ վարունգը պետք է քերիչով անցկացնել, նույն քանակությամբ սպիրտ ավելացնել եւ թողնել մոտ երկու շաբաթ։ Դրանից հետո արդեն կարելի է լուծույթը զտել, լցնել նույնքան ջրի մեջ եւ 100մլ. թուրմի մեջ 5մլ. գլիցերին ավելացնել։
  

 

Աղբյուրը՝ Naturalmask.ru



© NEWS.am STYLE