3 օրվա կանոն, որոնք կփոխեն քո կյանքը

22:12   8 հունիսի, 2020

Երեք օրվա կանոնը այն է, որ դուք ամեն երեք օրը մեկ անգամ նոր հնարավոր նպատակներ եք դնում, որոնք հետագա երեք օրվա ընթացքում իրականացնելու եք: 

Եռօրյա ժամկետը շատ քիչ է հսկայական նպատակ իրականացնելու համար, այդ պատճառով դուք պետք է հիշեք, որ նպատակը պետք է իրական եւ նման կարճ ժամանակահատվածում հասանելի լինի: Հենց այդ փոքրիկ նպատակները մեկ մեծ երազանքի բաղկացուցիչները կդառնան:    

Երեք օրվա կանոնի շնորհիվ դուք համակարգված եղանակով կամրապնդեք ինքնավստահությունը եւ կտեսնեք ձեր աշխատանքի իրական արդյունքը: Ամեն անգամ հաջողության հասնելով`դուք լավ մոտիվացիայի նոր լիցք կստանաք, որպեսզի առաջ շարժվեք:  Դա անհամեմատ ավելի արդյունավետ է, քան ժամանակ առ ժամանակ սեփական աշխատանքի պտուղները քաղելը:   Չէ որ անկումները եւ վերելքները հատուկ են ցանկացած գործի, սակայն ոմանք հետեւում են միշտ տոնուսի մեջ լինելու սկզբունքին, իսկ մյուսներն արդյունքների են սպասում, որպեսզի հետո շարունակեն իրենց գործը: Այդ պատճառով եռօրյա հաջողությունները ձեզ կխթանեն նոր աշխատանքի համար: 

Նույն եղանակով անհրաժեշտ է խթանել նաեւ ֆիրմայի մյուս աշխատակիցներին եւ ձեր մտերիմներին: Հոգ տարեք, որ յուրաքանչյուր գործում ձեր բոլոր ենթակաները եւ ընտանիքի անդամները եռօրյա հաջողությունների մոտիվացիա կունենան: Նրանք կտեսնեն իրենց աշխատանքի արդյունքը, ինչը նրանց ավելի շատ ուժեր եւ էներգիա կտա նոր գործեր կատարելու համար: Այդպիսի խթաններ կարող են դառնալ ձեր աջակցող խոսքերը, փոխհատուցումները, փոքրիկ նվերները, անձնական զրույցը   (աշխատավայրում) կամ հանդիպումը (ռոմանտիկ ընթրիքը):

Կարճատեւ խթանները կսնուցեն մարդու ոգեւորությունը: Դրա համար ձեզ իհարկե պետք է եռօրյա հաջողությունների ալիքի վրա լինել: 

Չարժե մոռանալ, որ իսկական հաջողությունները կարող են ձեր ամսական աշխատանքի արդյունքը լինել, իսկ ձեր ներկայիս ջանքերը կդրսեւորվեն, օրինակ, ընդամենը երեք ամիս անց: Չէ որ դուք չեք կարող վստահ լինել, որ միշտ ի վիճակի կլինեք երեք օրում ձեր առաջ նպատակներ դնել եւ իրագործել դրանք:  

Որոշ պլաններ իրագործման համար ավելի շատ ժամանակ են պահանջում, այդ պատճառով  ձեր ներկայիս ջանքերը կարող են արդյունք տալ միայն որոշ ժամանակից:  Բայց դա չի նշանակում, թե դուք կարիք չունեք ջանք գործադրելու կամ էլ լիցքաթափվելու լճացման շրջանում, որովհետեւ հենց դրանք գուցե պատճառ դառնան նրան, ինչի կհասնեք կես տարուց: 

Այդ պատճառով ձեզ թույլ մի տվեք թուլանալ ներկայիս հաջողության ֆոնին, թող ձեր գործողությունները միշտ արդյունավետ լինեն: Չէ որ հենց այդպես են վարվում հաղթողները, որոնց խոսքերը գործերից չեն տարբերվում: 

Աղբյուրը` MyJane.ru                   



© NEWS.am STYLE